Գլուխ 7 · ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 38. ՎՆԱՍՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ
Հոդված 38. ՎՆԱՍՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ
Եթե սույն օրենքը խախտելու միջոցով տնտեսվարող սուբյեկտի գործողությունների (անգործության) հետևանքով այլ տնտեսվարող սուբյեկտներին կամ անձանց հասցվել են վնասներ, ապա դրանք ենթակա են հատուցման խախտում կատարած տնտեսվարող սուբյեկտի կողմից` օրենսդրությամբ սահմանված կարգով:
Եթե անօրինական որոշումներով, գործողություններով (անգործությամբ) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տնտեսվարող սուբյեկտներին կամ այլ անձանց հասցվել են վնասներ, ապա դրանք ենթակա են փոխհատուցման` օրենսդրությամբ սահմանված կարգով:
(38-րդ հոդվածը խմբ. 04.05.05 ՀՕ-91-Ն, փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն)