Հոդված 33. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌևՏՐԱՅԻՆ, բանկային կամ ծառայողական ԳԱՂՏՆԻՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Հոդված 33. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌևՏՐԱՅԻՆ, բանկային կամ ծառայողական ԳԱՂՏՆԻՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
(վերնագիրը լրաց. 22.02.07 ՀՕ-107-Ն)
1. Առևտրային, բանկային կամ ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները, որոնք ստացված են սույն օրենքով տրված լիազորությունների կատարման ժամանակ, Հանձնաժողովի կողմից պահպանվում են օրենքով սահմանված կարգով:
2. Հանձնաժողովի անդամները և աշխատակիցներն իրավունք չունեն հրապարակել կամ այլ կերպ տարածել, ինչպես նաև անձնական շահադիտական նպատակով օգտագործել իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս ստացած գաղտնի տեղեկությունները և ծառայողական տեղեկատվությունը:
3. Առևտրային, բանկային կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակման դեպքում տնտեսվարող սուբյեկտին հասցված վնասը ենթակա է փոխհատուցման հանրապետական բյուջեի միջոցների հաշվին` օրենսդրությամբ սահմանված կարգով:
(33-րդ հոդվածը լրաց. 22.02.07 ՀՕ-107-Ն)