Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-02-29-ից մինչև 2021-05-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 36.2. Տուգանքի չափի նվազեցումը

գործել է մինչև 2021-05-31Բացել ARLIS-ում

Հոդված 36.2. Տուգանքի չափի նվազեցումը

1. Հակամրցակցային համաձայնությանն իր մասնակցությունը բացահայտող տնտեսվարող սուբյեկտը, երբ չի բավարարվում սույն օրենքի 36.1-ին հոդվածի պայմանները, կարող է դիմում ներկայացնել տուգանքի չափի նվազեցման մասին:

2. Տուգանքի չափի նվազեցման համար տնտեսվարող սուբյեկտը պետք է ապացույց ներկայացնի Հանձնաժողով սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման հնարավոր փաստի վերաբերյալ, որը էական նշանակություն կունենա իրավախախտումն ապացուցելու համար:

3. Սույն հոդվածով սահմանված կարգով հակամրցակցային համաձայնության մասին առաջինը հայտնած և այդ համաձայնության բացահայտման համար էական նշանակություն ունեցող ապացույցներ ներկայացրած տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ տուգանքի չափը կազմում է սույն օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տուգանքի մինչև 50 տոկոսը: Էական նշանակություն ունեցող ապացույց ներկայացրած երկրորդ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ տուգանքի չափը կազմում է սույն օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տուգանքի մինչև 70 տոկոսը: Էական նշանակություն ունեցող ապացույց ներկայացրած երրորդ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ տուգանքի չափը կազմում է սույն օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տուգանքի մինչև 85 տոկոսը:

4. Տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառվող տուգանքի նվազեցման կարգը սահմանվում է Հանձնաժողովի որոշմամբ:

5. Եթե տուգանքի չափի նվազեցման մասին դիմում ներկայացնելու պահին տնտեսվարող սուբյեկտը մեկ այլ հակամրցակցային համաձայնության մասնակից է և հայտնում է նաև այդ հակամրցակցային համաձայնության մասին, ապա այդ տնտեսվարող սուբյեկտը կարող է դիմում ներկայացնել Հանձնաժողով՝ տուգանքի վճարումից ամբողջովին ազատում ստանալու համար` սույն օրենքի 36.1-ին հոդվածով սահմանված կարգով:

(36.2-րդ հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-249-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։