Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-05-31-ից մինչև 2021-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 17 · ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 76. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցման առիթները

գործել է մինչև 2021-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 76. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցման առիթները

1. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցման առիթներն են`

1) սույն օրենքի առերևույթ խախտման մասին ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հաղորդումները.

2) սույն օրենքի առերևույթ խախտման մասին պետական մարմինների (այդ թվում՝ օտարերկրյա) կամ դրանց պաշտոնատար անձանց հաղորդումները.

3) Հանձնաժողովի կողմից իր լիազորությունների իրականացման ընթացքում սույն օրենքի առերևույթ խախտման փաստի հայտնաբերումը.

4) սույն օրենքի առերևույթ խախտման մասին զանգվածային լրատվության միջոցների հրապարակած տեղեկությունները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։