Գլուխ 16 · ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 71. Համակենտրոնացման թույլատրումը պարզեցված կարգով
Հոդված 71. Համակենտրոնացման թույլատրումը պարզեցված կարգով
1. Խառը համակենտրոնացումը և անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների համակենտրոնացումը թույլատրվում է պարզեցված ընթացակարգով, եթե առերևույթ բացակայում են համակենտրոնացումը մերժելու հիմքերը:
2. Հանձնաժողովը պարզեցված ընթացակարգով համակենտրոնացումը թույլատրելու մասին որոշումը կայացնում է վարույթի հարուցումից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, որը պարունակում է տեղեկություններ համակենտրոնացման մասնակիցների, նրանց գործունեության ոլորտների կամ ապրանքային շուկաների և պարզեցված ընթացակարգով համակենտրոնացումը թույլատրելու հիմնավորումների վերաբերյալ: