Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-01-01-ից մինչև 2026-05-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 18 · ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 97. Հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ կիրառվելիք տուգանքի չափը նվազեցնելու հիմքը

գործել է մինչև 2026-05-09Բացել ARLIS-ում

Հոդված 97. Հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ կիրառվելիք տուգանքի չափը նվազեցնելու հիմքը

1. Հակամրցակցային համաձայնությանն իր մասնակցությունը բացահայտող տնտեսավարող սուբյեկտը, երբ չեն բավարարվում սույն օրենքի 96-րդ հոդվածի պայմանները, կարող է դիմում ներկայացնել տուգանքի չափի նվազեցման մասին:

2. Տուգանքի չափի նվազեցման համար տնտեսավարող սուբյեկտը պետք է ապացույց ներկայացնի Հանձնաժողով սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման հնարավոր փաստի վերաբերյալ, որն էական նշանակություն կունենա իրավախախտումն ապացուցելու համար:

3. Սույն հոդվածով սահմանված կարգով հակամրցակցային համաձայնության մասին առաջինը հայտնած և այդ համաձայնության բացահայտման համար էական նշանակություն ունեցող ապացույցներ ներկայացրած տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ տուգանքի չափը կազմում է սույն օրենքի 93-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տուգանքի մինչև 50 տոկոսը: Էական նշանակություն ունեցող ապացույց ներկայացրած երկրորդ տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ տուգանքի չափը կազմում է սույն օրենքի 93-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տուգանքի մինչև 70 տոկոսը: Էական նշանակություն ունեցող ապացույց ներկայացրած երրորդ տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ տուգանքի չափը կազմում է սույն օրենքի 93-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տուգանքի մինչև 85 տոկոսը:

4. Եթե տուգանքի չափի նվազեցման մասին դիմում ներկայացնելու պահին տնտեսավարող սուբյեկտը մեկ այլ հակամրցակցային համաձայնության մասնակից է և հայտնում է նաև այդ հակամրցակցային համաձայնության մասին, ապա տնտեսավարող սուբյեկտը կարող է դիմում ներկայացնել Հանձնաժողով՝ իր հայտնած հակամրցակցային համաձայնության համար տուգանքի վճարումից ամբողջովին ազատվելու համար` սույն օրենքի 96-րդ հոդվածով սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։