Գլուխ 18 · ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 98. Տնտեսական մրցակցության բնագավառում և սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների հետևանքով պատճառված վնասի հատուցումը
Հոդված 98. Տնտեսական մրցակցության բնագավառում և սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների հետևանքով պատճառված վնասի հատուցումը
(վերնագիրը փոփ. 03.07.25 ՀՕ-205-Ն)
1. Տնտեսական մրցակցության բնագավառում և սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների հետևանքով տնտեսավարող սուբյեկտներին կամ անձանց վնաս պատճառվելու դեպքում դրանք ենթակա են օրենսդրությամբ սահմանված կարգով խախտում կատարած տնտեսավարող սուբյեկտի, պետական մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից հատուցման:
(98-րդ հոդվածը փոփ. 03.07.25 ՀՕ-205-Ն)
(03.07.25 ՀՕ-205-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)