Հոդված 36. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 36. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
1. Սույն օրենքը խախտելու համար տնտեսվարող սուբյեկտները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և նրանց պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն` սույն օրենքով և օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանն ուղղված իրավախախտումները, որոնք արտահայտվել են`
- խտրական գների սահմանմամբ,
- ապրանքային շուկայում գների բարձրացմամբ կամ իջեցմամբ,
- շուկայի բաժանմամբ տարածքային սկզբունքով, ըստ իրացման կամ ձեռքբերման ծավալի, ապրանքի տեսականու, սպառողների կամ մատակարարների շրջանների,
- այլ տնտեսվարող սուբյեկտների շուկա մուտք գործելուն խոչընդոտելով կամ շուկայից նրանց դուրս մղելով`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված բազային տուրքի մինչև հինգհազարապատիկի չափով:
3. Գերիշխող դիրքի չարաշահումը, որն արտահայտվել է`
- իրացման կամ ձեռքբերման չհիմնավորված գների սահմանմամբ, օրենսդրությանը կամ գործարար շրջանառության սովորույթներին հակասող առևտրի այլ պայմանների ուղղակի կամ անուղղակի պարտադրմամբ,
- առևտրի կամ արտադրության արդիականացման սահմանափակմամբ` ի վնաս սպառողի շահերի, այդ թվում` արհեստական պակասորդի ստեղծմամբ` արտադրության չհիմնավորված կրճատման, ապրանքները պահելու, փչացնելու, ոչնչացնելու միջոցով,
- որոշակի գործընկերների նկատմամբ խտրական պայմանների կիրառմամբ,
- պայմանագրի կողմին լրացուցիչ պարտավորությունների կատարման պարտադրմամբ, որոնք իրենց բնույթով կամ իրականացման տեսանկյունից չեն առնչվում պայմանագրի բուն առարկայի հետ,
- տնտեսական լծակների կիրառմամբ տնտեսվարող սուբյեկտների վերակազմակերպման կամ տնտեսական կապերի պարտադրմամբ`
առաջացնում է տուգանքի նշանակում` բազային տուրքի մինչև հինգհազարապատիկի չափով:
4. Տնտեսվարող սուբյեկտների գերիշխող դիրքի հանգեցնող համակենտրոնացումների դեպքում, որոնք արտահայտվել են`
- տնտեսվարող սուբյեկտների միաձուլմամբ,
- տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի միջոցների առնվազն 35 տոկոսի ձեռքբերմամբ,
- մեկ կամ մի քանի տնտեսվարող սուբյեկտների կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ վերահսկողության ստանձնմամբ.
- այլ տնտեսվարող սուբյեկտի փայաբաժնի ձեռքբերմամբ, եթե դա ինքնին կամ ձեռք բերողին արդեն պատկանող փայաբաժնի հետ միասին կազմում է այդ տնտեսվարող սուբյեկտի կանոնադրական կապիտալի 50 տոկոսը կամ քվեարկող փայաբաժնի 20 տոկոսը`
առաջացնում են տուգանքի նշանակում` բազային տուրքի մինչև քառասունհազարապատիկի չափով:
5. Հանձնաժողովի կողմից պահանջվող, օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն չներկայացնելը կամ ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` բազային տուրքի մինչև հարյուրապատիկի չափով:
Նույն խախտումը տնտեսավարող սուբյեկտի կողմից մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` բազային տուրքի մինչև հազարապատիկի չափով:
6. Հանձնաժողովի աշխատակիցների վրա սույն օրենքով և Հանձնաժողովի կանոնադրությամբ դրված պարտականությունների կատարմանը խոչընդոտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` բազային տուրքի մինչև հարյուրապատիկի չափով:
(36-րդ հոդվածը լրաց., խմբ. 28.06.02 ՀՕ-398-Ն, փոփ. 25.12.03 ՀՕ-29-Ն)