Հոդված 11. ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՆԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ և ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Հոդված 11. ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՆԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ և ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
1. Ադմինիստրացիայի ղեկավար նշանակելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու պահից բանկի կառավարման մարմինների լիազորությունները կասեցվում են, իսկ գործադիր տնօրենի կամ նման պարտականություններ կատարող կառավարման այլ մարմնի լիազորությունները` դադարեցվում:
2. Ադմինիստրացիայի գործունեության ընթացքում բանկի կառավարման մարմիններն իրավունք չունեն ընդունել որոշումներ` օրենքով, բանկի հիմնադիր և ներքին փաստաթղթերով իրենց իրավասությանը վերապահված հարցերով:
3. Բանկի կառավարման մարմիններն ադմինիստրացիայի նշանակման պահից պարտավոր են ադմինիստրացիայի հետ համաձայնեցված ժամկետներում ադմինիստրացիայի ղեկավարին հանձնել բանկի հաշվապահական և այլ փաստաթղթերը, բանկի նյութական և այլ արժեքները:
4. Բանկի ղեկավարները և այլ աշխատակիցները պարտավոր են կատարել ադմինիստրացիայի ղեկավարի օրինական հանձնարարականները:
(11-րդ հոդվածը փոփ. 27.04.04 ՀՕ-64-Ն, խմբ. 19.03.12 ՀՕ-64-Ն)
(հոդվածը 03.07.26 ՀՕ-364-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից)