Անցնել բովանդակությանը
Գլուխ 3.1 · (գլուխը լրաց. 26.05.08 ՀՕ-102-Ն)

Հոդված 23.5. Ապահովման միջոց հանդիսացող ակտիվների և հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23.5. Ապահովման միջոց հանդիսացող ակտիվների և հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցումը

1. «Ապահովված հիպոտեկային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված մասնակից կազմակերպության կամ կենտրոնացված թողարկողի սնանկության (անվճարունակության) դեպքում, հիփոթեքային կառավարիչը ռեգիստրում գրանցված ակտիվները և հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունները, որպես մեկ ամբողջություն, Կենտրոնական բանկի թույլտվության հիման վրա փոխանցում է այլ թողարկողի՝ սույն հոդվածով սահմանված կարգով:

Ընդ որում, մասնակից կազմակերպության սնանկության (անվճարունակության) դեպքում նրա այն ակտիվները, որոնք ապահովում են կենտրոնացված թողարկողի կողմից այդ մասնակից կազմակերպությանը տրամադրված ապահովված վերաֆինանսավորման վարկերը, կարող են փոխանցվել կենտրոնացված թողարկողին կամ կենտրոնացված թողարկողի համաձայնությամբ` անվճարունակ չճանաչված այլ թողարկողի, ներառյալ` մասնակից կազմակերպության:

2. Հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունները փոխանցելիս այդ պարտատոմսերի սեփականատերերի համաձայնությունը չի պահանջվում:

3. Կենտրոնական բանկի կողմից փոխանցման թույլտվությունն ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, հիփոթեքային կառավարիչը պարտավոր է այդ մասին հայտարարություն հրապարակել Հայաստանի Հանրապետության տարածքում հասանելի էլեկտրոնային զանգվածային լրատվության միջոցներով՝ թողարկողի ինտերնետային տնային էջում, http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաև ծանուցել հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերին:

4. Կենտրոնական բանկի կողմից փոխանցման թույլտվությունն ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, հիփոթեքային կառավարիչը պարտավոր է գրանցման ներկայացնել ազդագրի փոփոխությունները՝ պայմանավորված թողարկողի փոփոխությամբ:

(23.5-րդ հոդվածը լրաց. 26.05.08 ՀՕ-102-Ն, խմբ. 04.05.18 ՀՕ-317-Ն, փոփ., լրաց. 16.04.26 ՀՕ-151-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։