Հոդված 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
Հոդված 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
1. Սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների (այսուհետ՝ բանկեր, եթե «բանկեր» բառի օգտագործման կոնկրետ դեպքից չի բխում, որ խոսքը միայն բանկերի մասին է) անվճարունակության և սնանկության հասկացություններն ու հատկանիշները, անվճարունակության և սնանկության կանխարգելմանն ուղղված միջոցառումների անցկացման կարգն ու պայմանները, ինչպես նաև բանկերի սնանկության հետևանքով նրանց լուծարման, սույն օրենքի 42-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված կարգով գրանցումից չհանված բանկերի լուծարման ընթացակարգը: Սույն օրենքի 42-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված կարգով գրանցումից չհանված բանկերի լուծարային հանձնաժողովների (կառավարիչների) գործունեությունը համապատասխանեցվում է սույն օրենքի պահանջներին:
2. Բանկերի անվճարունակության և սնանկության գործերի վարույթի կարգը սահմանվում է սույն օրենքով, այլ օրենքներով և սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) իրավական ակտերով:
(1-ին հոդվածը խմբ. 29.05.02 ՀՕ-368-Ն, փոփ. 09.04.07 ՀՕ-181-Ն, 11.10.07 ՀՕ-198-Ն, լրաց. 22.12.10 ՀՕ-287-Ն, 29.05.25 ՀՕ-167-Ն)
(հոդվածը 18.06.26 ՀՕ-261-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո)
(հոդվածը 03.07.26 ՀՕ-364-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից)