Հոդված 6. Ադմինիստրացիայի և հիփոթեքային կառավարչի նշանակումը
Հոդված 6. Ադմինիստրացիայի և հիփոթեքային կառավարչի նշանակումը
(վերնագիրը խմբ. 26.05.08 ՀՕ-102-Ն)
1. Կենտրոնական բանկն իրավասու է նշանակել ադմինիստրացիա (միանձնյա կամ կոլեգիալ և հիփոթեքային կառավարիչ)` սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում:
2. Ադմինիստրացիայի ղեկավար նշանակելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և երկօրյա ժամկետում ենթակա է հրապարակման` բանկի ինտերնետային տնային էջում, ինչպես նաև http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Ադմինիստրացիա նշանակելու մասին որոշմամբ Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է միաժամանակ հաստատել նաև սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված` բանկի ֆինանսական առողջացման ծրագիրը:
3. Հիփոթեքային կառավարչի նշանակման և ազատման կարգը սահմանվում է «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
(6-րդ հոդվածը խմբ., փոփ. 27.04.04 ՀՕ-64-Ն, խմբ., փոփ., լրաց. 26.05.08 ՀՕ-102-Ն, փոփ. 16.04.26 ՀՕ-151-Ն)
(հոդվածը 03.07.26 ՀՕ-364-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից)