Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-10-ից մինչև 2022-12-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:

Հոդված 21. Ոստիկանության ծառայողի վարձատրությունը

գործել է մինչև 2022-12-30Բացել ARLIS-ում

Հոդված 21. Ոստիկանության ծառայողի վարձատրությունը

(վերնագիրը խմբ. 12.12.13 ՀՕ-164-Ն)

1. Ոստիկանության յուրաքանչյուր ծառայող (սույն օրենքով սահմանված դեպքերում նաև ոստիկանության ծառայության կադրերի ռեզերվում գտնվողները) ունի վարձատրության իրավունք:

1.1. Ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակներում կրթություն ստացող սովորողներն ուսման ողջ ժամանակահատվածում ստանում են վարձատրություն` Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափով:

2. Ոստիկանության ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

(21-րդ հոդվածը խմբ. 12.12.13 ՀՕ-164-Ն, լրաց. 16.12.16 ՀՕ-215-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։