Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-10-ից մինչև 2022-12-30։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2022-12-30-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 9 · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ

Հոդված 45. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ

գործել է մինչև 2022-12-30ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 45. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ

1. Ծառայողները ոստիկանությունում ծառայությունից ազատվում են`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման, ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողի կողմից այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում.

2) անձնական նախաձեռնությամբ` գրավոր զեկուցագրի հիման վրա, այդ թվում` երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ.

2.1) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե ոստիկանության ծառայողը գրավոր հրաժարվում է այլ պաշտոնի նշանակվելուց.

3) սույն օրենքի 47-րդ հոդվածով նախատեսված սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ.

4) հիվանդության պատճառով` ծառայությանը ոչ պիտանի լինելու մասին ոստիկանության բժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա (խաղաղ ժամանակ` ծառայությանը ոչ պիտանի, իսկ պատերազմի ժամանակ` երկրորդ աստիճանի սահմանափակ պիտանի ճանաչվելու դեպքում).

5) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.

6) կարգապահական խախտումների համար, եթե մեկ տարվա ընթացքում նրա նկատմամբ կիրառվել է կարգապահական երեք տույժ, որոնցից գոնե մեկը սույն oրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-7-րդ կետերով սահմանված տույժերից է, կամ սույն օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում.

7) սույն օրենքի 39-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերի պահանջները խախտելու դեպքում.

8) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը ներկայացնելուց խուսափելու դեպքում.

9) նրանց նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, այդ թվում` դատարանի դատավճռով ոչ ռեաբիլիտացնող հիմքերով պատժից ազատվելու կամ պատիժը կրելը հետաձգելու դեպքում.

10) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում վեց ամսից ավելի ծառայության չներկայանալու դեպքում` չհաշված հղիության, ծննդաբերության և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդը.

11) սահմանված կարգով կադրերի ռեզերվից հանվելու դեպքում:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, Փրկարար ծառայության, Ազգային անվտանգության ծառայության, Քրեակատարողական ծառայության և Հայաստանի Հանրապետության դատախազության մարմիններում հետագա ծառայությունը շարունակելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից տեղափոխված ծառայողին թույլատրվում է ուսումնառությունը շարունակել ոստիկանության ուսումնական հաստատության հեռակա ուսուցման ֆակուլտետում:

11.1) ոստիկանությունում ծառայության անցնելու` օրենսդրությամբ սահմանված կարգի խախտում հայտնաբերվելու դեպքում.

11.2) ոստիկանության ուսումնական հաստատությունից ազատվելու դեպքում, բացառությամբ կադրերի գործող ռեզերվում գտնվող կամ հեռակա ուսուցման ձևով սովորող ծառայողների.

11.3) սույն օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված փորձաշրջանի արդյունքներով.

12) մահվան դեպքում:

(պարբերությունն ուժը կորցրել է 24.10.06 ՀՕ-169-Ն)

Ոստիկանությունում ծառայությունից ազատելը ոստիկանության ուսումնական հաստատությունից ազատելու հիմք է:

1.1. Ոստիկանության պետն իրավունք ունի նաև ոստիկանությունում ծառայությունից ազատելու դիտավորյալ հանցագործության հատկանիշներ պարունակող արարք կատարած ոստիկանության այն ծառայողին, որի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքով:

2. Ոստիկանության ծառայողին ոստիկանությունում ծառայությունից ազատում է նրան համապատասխան պաշտոնին նշանակելու (ծառայության ընդունելու) իրավունք ունեցող ղեկավարը:

(45-րդ հոդվածը փոփ., լրաց. 14.12.04 ՀՕ-131-Ն, խմբ., փոփ., լրաց. 24.10.06 ՀՕ-169-Ն, խմբ. 09.04.07 ՀՕ-143-Ն, լրաց. 06.12.07 ՀՕ-288-Ն, խմբ. 15.11.10 ՀՕ-169-Ն, լրաց., խմբ., փոփ. 08.12.11 ՀՕ-333-Ն, փոփ., լրաց. 17.12.14 ՀՕ-218-Ն, 16.12.16 ՀՕ-215-Ն, փոփ., խմբ. 23.03.18 ՀՕ-273-Ն, փոփ. 31.05.19 ՀՕ-49-Ն, 09.06.22 ՀՕ-232-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։