Հոդված 2. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 2. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
1. Ոստիկանությունում ծառայությունը պետական ծառայության հատուկ տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:
Ոստիկանությունում, առանձին ծառայությունների առանձնահատկություններից ելնելով, աշխատանքի են ընդունվում քաղաքացիական ծառայողներ` քաղաքացիական ծառայության հարաբերությունները կարգավորող օրենսդրությանը և սույն օրենքով սահմանված առանձնահատկություններին համապատասխան:
2. Ոստիկանությունում ծառայությունն իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքները ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության և հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ` միանձնյա ու կենտրոնացված ղեկավարման միջոցով:
3. Ոստիկանությունում ծառայությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Սույն օրենքով նախատեսված` ոստիկանությունում ծառայության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև ոստիկանությունում ծառայության կարգապահական կանոնները, դրանց իրականացման կարգը և պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած` ոստիկանությունում ծառայության մասին կանոնագրքերով (այսուհետ` կանոնագիրք):
4. Ոստիկանությունում ծառայողի զինվորական հաշվառումն իրականացնում է ոստիկանությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
(2-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-131-Ն)