Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-12-08-ից մինչև 2008-01-17։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2008-01-17-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 11 · ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 54. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 2008-01-17ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 54. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԸ

1. Ոստիկանության ուսումնական հաստատությունը ոստիկանությունում գործող պետական ոչ առևտրային կազմակերպություն է:

2. Ոստիկանության ուսումնական հաստատության ղեկավարի, նրա տեղակալի (տեղակալների), ոստիկանության ծառայության մասնագիտական առարկաների կրթաճյուղերի, ամբիոնների և ֆակուլտետների ղեկավարների, նրանց տեղակալների, այդ կրթաճյուղերի, ամբիոնների պրոֆեսորների և դոցենտների պաշտոնները համապատասխանում են ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններին, իսկ նշված կրթաճյուղերի, ամբիոնների ավագ դասախոսներինը և դասախոսներինը` ավագ խմբի պաշտոններին:

3. Սույն հոդվածի երկրորդ մասում նշված ծառայողներին համապատասխան պաշտոններում նշանակում և պաշտոններից ազատում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:

4. Ոստիկանության ուսումնական հաստատության մասնագիտական առարկաների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. (5-րդ մասն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-131-Ն)

6. Ոստիկանության ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(54-րդ հոդվածը խմբ., փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։