Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-11-06-ից մինչև 2025-12-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 11.1 · (գլուխը 02.10.25 ՀՕ-317-Ն օրենքի 17-րդ հոդվածի 11.1-ին գլխի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարարության՝ հանցանքների և վարչական իրավախախտումների ոլորտում պետական վիճակագրություն ձևավորելու գործառույթ իրականացնող ստորաբաժանման կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող յոթերորդ ամսվա 1-ից)

Հոդված 60.14. Քաղաքացիական ծառայողի վերապատրաստումը, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղումը

գործել է մինչև 2025-12-30Բացել ARLIS-ում

Հոդված 60.14. Քաղաքացիական ծառայողի վերապատրաստումը, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղումը

1. Յուրաքանչյուր քաղաքացիական ծառայող առնվազն երեք տարին մեկ ենթակա է պարտադիր վերապատրաստման:

2. Վերապատրաստումն անցկացվում է նաև քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով քաղաքացիական ծառայողի իրավունքների ու պարտականությունների, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման կոնկրետ պահանջների կատարելագործման կամ այդ պահանջների փոփոխության դեպքում՝ քաղաքացիական ծառայողի կամ Ոստիկանության պետի կողմից լիազորված պաշտոնատար անձի նախաձեռնությամբ:

3. Քաղաքացիական ծառայողի վերապատրաստումն անցկացվում է Ոստիկանության պետի լիազորած պաշտոնատար անձի հայտի հիման վրա:

4. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստողների թեկնածությունը հաստատում է Ոստիկանության պետը:

5. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստումն անցկացվում է Ոստիկանության պետի հաստատած ծրագրերով:

6. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

7. Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով քաղաքացիական ծառայողի գործուղումն իրականացնում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը):

8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերում պահպանվում են քաղաքացիական ծառայողի պաշտոնը և ստաժը, իսկ նրա վարձատրությունը կարող է պահպանվել նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) հայեցողությամբ:

9. Սույն օրենքի հիման վրա քաղաքացիական ծառայողների վերապատրաստման, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղելու կարգը սահմանում է Ոստիկանության պետը:

10. Օրենքով կարող է նախատեսվել քաղաքացիական ծառայողի պարտադիր վերապատրաստում անցնելու պարտականություն։

(60.14-րդ հոդվածը լրաց. 06.12.07 ՀՕ-288-Ն, փոփ. 31.05.19 ՀՕ-49-Ն, լրաց. 16.12.22 ՀՕ-461-Ն)

(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։