Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-11-06-ից մինչև 2025-12-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:

Հոդված 27. Ոստիկանության ծառայողի համազգեստը, վկայականը և անձնական գործը

գործել է մինչև 2025-12-30Բացել ARLIS-ում

Հոդված 27. Ոստիկանության ծառայողի համազգեստը, վկայականը և անձնական գործը

(վերնագիրը խմբ. 08.12.11 ՀՕ-333-Ն)

1. Ոստիկանության ծառայողին և ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով Լիազոր մարմնի ուսումնական հաստատության սովորողներին անվճար տրվում է ոստիկանության ծառայողի հանդերձանք, այդ թվում` համազգեստ, որի նկարագիրը և կրելու ժամկետները սահմանում է Կառավարությունը:

Ոստիկանության ծառայողին տրվում է սահմանված ձևի վկայական:

2. Ոստիկանության ծառայողին համազգեստ տրամադրելու, դա կրելու կարգը և պայմանները, ինչպես նաև վկայականի ձևը և տալու կարգը սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը:

3. Ոստիկանության ծառայողին համազգեստ չտրվելու դեպքում վճարվում է հատուցում` դրա արժեքի չափով` Լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով:

4. Ոստիկանության ծառայողների վերաբերյալ վարվում է անձնական գործ, որում արտացոլվում է նրա ծառայողական գործունեության ընթացքը: Անձնական գործի ձևը, վարման կարգը սահմանվում են Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

(27-րդ հոդվածը խմբ., լրաց. 14.12.04 ՀՕ-131-Ն, 08.12.11 ՀՕ-333-Ն, փոփ. 17.12.14 ՀՕ-218-Ն, 23.03.18 ՀՕ-273-Ն, 31.05.19 ՀՕ-49-Ն, 16.12.22 ՀՕ-461-Ն, լրաց. 24.10.24 ՀՕ-400-Ն)

(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(24.10.24 ՀՕ-400-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(հոդվածը 11.09.25 ՀՕ-296-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։