Գլուխ 11.1 · (գլուխը 02.10.25 ՀՕ-317-Ն օրենքի 17-րդ հոդվածի 11.1-ին գլխի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարարության՝ հանցանքների և վարչական իրավախախտումների ոլորտում պետական վիճակագրություն ձևավորելու գործառույթ իրականացնող ստորաբաժանման կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող յոթերորդ ամսվա 1-ից)
Հոդված 60.32. Վեճերի լուծումը և պատասխանատվությունը քաղաքացիական հատուկ ծառայության մասին օրենսդրությունը խախտելու համար
Հոդված 60.32. Վեճերի լուծումը և պատասխանատվությունը քաղաքացիական հատուկ ծառայության մասին օրենսդրությունը խախտելու համար
1. Քաղաքացիական հատուկ ծառայության մասին օրենսդրության կիրառման հետ կապված վեճերը լուծվում են Ոստիկանության պետի կողմից կամ դատական կարգով:
2. Քաղաքացիական հատուկ ծառայության մասին օրենսդրությունը խախտող անձինք կրում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
(60.32-րդ հոդվածը լրաց. 06.12.07 ՀՕ-288-Ն, փոփ. 31.05.19 ՀՕ-49-Ն)
(11.1-րդ գլուխը լրաց. 06.12.07 ՀՕ-288-Ն)