Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-11-06-ից մինչև 2025-12-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 11.1 · (գլուխը 02.10.25 ՀՕ-317-Ն օրենքի 17-րդ հոդվածի 11.1-ին գլխի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարարության՝ հանցանքների և վարչական իրավախախտումների ոլորտում պետական վիճակագրություն ձևավորելու գործառույթ իրականացնող ստորաբաժանման կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող յոթերորդ ամսվա 1-ից)

Հոդված 60.5. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեցող անձինք

գործել է մինչև 2025-12-30Բացել ARLIS-ում

Հոդված 60.5. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեցող անձինք

1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած այն քաղաքացին, որը բավարարում է քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի և սույն օրենքի 11-րդ հոդվածի պահանջները (բացառությամբ տարիքային և պարտադիր զինվորական ծառայություն անցնելու պահանջների):

1.1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի օրենքով սահմանված կարգի խախտումով պարտադիր զինվորական ծառայություն չանցած անձը:

2. Քաղաքացիական ծառայողին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է Կառավարությունը:

(60.5-րդ հոդվածը լրաց. 06.12.07 ՀՕ-288-Ն, լրաց., փոփ. 17.12.14 ՀՕ-218-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-273-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։