Հոդված 2. Ապահովագրությունը կարգավորող իրավական ակտերը
Հոդված 2. Ապահովագրությունը կարգավորող իրավական ակտերը
1. Հայաստանի Հանրապետությունում ապահովագրությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, այլ օրենքներով և դրանց հիման վրա ընդունված Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
2. Սույն օրենքով պահանջվող Կենտրոնական բանկի կարծիքը և եզրակացությունը պետք է ներառվեն Կենտրոնական բանկի խորհրդի համապատասխան որոշման մեջ, որն ընդունվում է տվյալ կարծիքի կամ եզրակացության հիման վրա:
3. Կենտրոնական բանկի խորհրդի, նախագահի և լիցենզավորում իրականացնող հանձնաժողովի ակտերը դատական կարգով, իսկ լիցենզավորում իրականացնող հանձնաժողովի ակտերը՝ նաև վերադասության կարգով (որի դեպքում բողոքը քննում է Կենտրոնական բանկի խորհուրդը) կարող են բողոքարկվել այն անձանց կողմից, որոնց իրավունքները խախտվել են այդ ակտերով: