Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-08-08-ից մինչև 2025-12-25։Բացել գործող տեքստը
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ, ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸԳլուխ 5 · ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ, ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱԿՏՈՒԱՐԸ

Հոդված 32. Խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հիմքերը

գործել է մինչև 2025-12-25Բացել ARLIS-ում

Հոդված 32. Խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հիմքերը

1. Ընդհանուր ժողովի կողմից խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են իր դիմումի համաձայն կամ եթե՝

1) նա դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) նրա պաշտոնավարման ընթացքում ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնց ուժով օրենքի համաձայն նրան արգելվում է լինել Ընկերության ղեկավար.

3) մեկ տարվա ընթացքում բացակայել է խորհրդի նիստերի առնվազն 1/4-ից անհարգելի պատճառներով կամ ընդհանուր առմամբ (ներառյալ՝ հարգելի և անհարգելի բացակայությունները) նիստերի առնվազն կեսից.

4) օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով զրկվել է ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից.

5) մահացել է:

2. Խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել նաև լիազորությունների մնացած ժամանակահատվածի, իսկ եթե այդ ժամանակահատվածը մեկ տարուց ավելի է, ապա մեկ տարվա համար սահմանված վարձատրությունը Ընկերության կողմից նրան փոխհատուցելու պայմանով:

Ընկերությունն իրավունք ունի խորհրդի անդամի պաշտոնից ազատված անձից դատական կարգով հետ պահանջելու սույն մասի առաջին պարբերությամբ նրան փոխհատուցված վարձատրությունը՝ դատարանում ապացուցելով խորհրդի անդամի կողմից պաշտոնեական պարտականությունների թերացման (չկատարման կամ ոչ պատշաճ կատարման) փաստը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։