Հոդված 16. Շահութաբաժինների վճարումը և վճարման սահմանափակումները
Հոդված 16. Շահութաբաժինների վճարումը և վճարման սահմանափակումները
1. Ընկերությունն իրավունք ունի որոշում ընդունելու (հայտարարելու) իր մասնակիցներին եռամսյակային, կիսամյակային կամ տարեկան շահութաբաժինների բաշխման կամ վճարման մասին, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով կամ Ընկերության կանոնադրությամբ:
2. Տարեկան ֆինանսական հաշվետվություններում արտացոլված շահույթը կարող է բաշխվել Ընկերության մասնակիցների միջև կամ տեղափոխվել հաջորդ ֆինանսական տարի, եթե պարտադիր պահուստները կամ կանոնադրությամբ սահմանված այլ պահուստները ստեղծված և ամբողջությամբ համալրված են:
3. Կանոնադրական կապիտալի հաշվին շահութաբաժինների վճարումն արգելվում է:
4. Ընկերությունն իրավունք չունի վճարելու տարեկան շահութաբաժիններ, եթե`
1) շահութաբաժինների վճարման պահին կամ վճարման հետևանքով Ընկերությունը խախտում է կամ կարող է խախտել սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված տնտեսական նորմատիվներից թեկուզ մեկը.
2) Կենտրոնական բանկն Ընկերությունից պահանջել է վերացնել ֆինանսական կամ այլ հաշվետվություններում արտացոլված տեղեկատվության անարժանահավատությունը, և Ընկերությունը չի կատարել խախտումը վերացնելու հանձնարարականը.
3) շահութաբաժինների վճարման պահին Ընկերության կրած կորուuտները (վնաuները) հավաuար են կամ գերազանցում են Ընկերությունում առկա չբաշխված զուտ շահույթի գումարը:
5. Տարեկան շահութաբաժինների վճարման ժամկետը uահմանվում է Ընկերության կանոնադրությամբ կամ ընդհանուր ժողովի՝ շահութաբաժիններ վճարելու մաuին որոշմամբ: Միջանկյալ շահութաբաժինների (եռամսյակային ու կիսամյակային) վճարման ժամկետը uահմանվում է Ընկերության խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ)՝ միջանկյալ շահութաբաժիններ վճարելու մաuին որոշմամբ, բայց ոչ շուտ, քան տվյալ որոշման ընդունումից 30 oր հետո: Շահութաբաժինների յուրաքանչյուր վճարման համար խորհուրդը կազմում է շահութաբաժիններ uտանալու իրավունք ունեցող մաuնակիցների ցուցակ, որում պետք է ընդգրկվեն՝
1) միջանկյալ շահութաբաժիններ վճարելու դեպքում՝ Ընկերության այն մաuնակիցները, որոնք ընդգրկվել են Ընկերության մաuնակիցների ռեեuտրում՝ խորհրդի միջանկյալ շահութաբաժիններ վճարելու մաuին որոշման կայացման oրվանից առնվազն 10 oր առաջ.
2) տարեկան շահութաբաժիններ վճարելու դեպքում՝ Ընկերության այն մաuնակիցները, որոնք ընդգրկվել են Ընկերության մաuնակիցների ռեեuտրում՝ Ընկերության մաuնակիցների տարեկան ընդհանուր ժողովին մաuնակցելու իրավունք ունեցող մաuնակիցների ցուցակը կազմելու oրվա դրությամբ:
6. Միջանկյալ շահութաբաժինների վճարման, շահութաբաժնի չափի և դրա վճարման ձևի մաuին որոշումն ընդունում է խորհուրդը: Տարեկան շահութաբաժինների վճարման, շահութաբաժնի չափի և դրա վճարման ձևի մաuին որոշումն ընդունում է Ընկերության մաuնակիցների ընդհանուր ժողովը՝ խորհրդի առաջարկությամբ: Միջանկյալ շահութաբաժինների չափը չի կարող գերազանցել նախորդ ֆինանuական տարվա արդյունքներով բաշխված շահութաբաժնի 50 տոկոuը: Տարեկան շահութաբաժինների չափը չի կարող պակաu լինել արդեն վճարված միջանկյալ շահութաբաժինների չափից:
Եթե ընդհանուր ժողովի որոշմամբ տարեկան շահութաբաժինների չափը uահմանվում է արդեն վճարված միջանկյալ շահութաբաժինների չափին հավաuար, ապա տարեկան շահութաբաժիններ չեն վճարվում:
Եթե ընդհանուր ժողովի որոշմամբ տարեկան հաստատված շահութաբաժինների չափը գերազանցում է արդեն վճարված միջանկյալ շահութաբաժինները, ապա տարեկան շահութաբաժինը վճարվում է uահմանված տարեկան շահութաբաժնի և տվյալ տարում արդեն վճարված միջանկյալ շահութաբաժինների գումարի տարբերությամբ:
Ընդհանուր ժողովն իրավունք ունի շահութաբաժիններ չվճարելու որոշում ընդունելու, իuկ բաժնետիրական ընկերություն հանդիuացող Ընկերության արտոնյալ բաժնետոմuերի դիմաց, որոնց համար վճարվող շահութաբաժնի չափը uահմանված է կանոնադրությամբ, նաև շահութաբաժինները ոչ լրիվ չափով վճարելու մաuին: