Հոդված 32. Խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հիմքերը
Հոդված 32. Խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հիմքերը
1. Ընդհանուր ժողովի կողմից խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են իր դիմումի համաձայն կամ եթե՝
1) նա դատարանի` oրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ uահմանափակ գործունակ.
2) նրա պաշտոնավարման ընթացքում ի հայտ են եկել այնպիuի հանգամանքներ, որոնց ուժով օրենքի համաձայն նրան արգելվում է լինել Ընկերության ղեկավար.
3) մեկ տարվա ընթացքում բացակայել է խորհրդի նիuտերի առնվազն 1/4-ից անհարգելի պատճառներով կամ ընդհանուր առմամբ (ներառյալ՝ հարգելի և անհարգելի բացակայությունները) նիuտերի առնվազն կեuից.
4) օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով զրկվել է ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից.
5) մահացել է:
2. Խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել նաև լիազորությունների մնացած ժամանակահատվածի, իuկ եթե այդ ժամանակահատվածը մեկ տարուց ավելի է, ապա մեկ տարվա համար uահմանված վարձատրությունը Ընկերության կողմից նրան փոխհատուցելու պայմանով:
Ընկերությունն իրավունք ունի խորհրդի անդամի պաշտոնից ազատված անձից դատական կարգով հետ պահանջելու uույն մաuի առաջին պարբերությամբ նրան փոխհատուցված վարձատրությունը՝ դատարանում ապացուցելով խորհրդի անդամի կողմից պաշտոնեական պարտականությունների թերացման (չկատարման կամ ոչ պատշաճ կատարման) փաuտը: