Հոդված 77. Վերաապահովագրողի նկատմամբ պահանջները
Հոդված 77. Վերաապահովագրողի նկատմամբ պահանջները
1. Ընկերություններն իրավունք ունեն վերաապահովագրելու ստանձնած ապահովագրական ռիսկերը Կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշների համաձայն` չարգելված և (կամ) հուսալի համարվող վերաապահովագրողների մոտ:
2. Վերաապահովագրողներին չարգելված և հուսալի համարելու չափանիշները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
3. Կենտրոնական բանկը կարող է նաև արգելել Ընկերությանն օգտվել սույն հոդվածի 1-ին մասի համաձայն` հուսալի և չարգելված համարվող կոնկրետ վերաապահովագրողի ծառայություններից, եթե իր կարծիքով տվյալ վերաապահովագրողը գտնվում է ծանր ֆինանսական վիճակում, կամ տվյալ վերաապահովագրողի մոտ ռիսկերի վերաապահովագրումը վտանգում է կամ կարող է վտանգել ապահովադիրների, ապահովագրված անձանց կամ շահառուների շահերը: