Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-07-25-ից մինչև 2013-05-30։Բացել գործող տեքստը
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸԳլուխ 22 · ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 130. Միացման կարգը

գործել է մինչև 2013-05-30Բացել ARLIS-ում

Հոդված 130. Միացման կարգը

1. Ընկերության կամ մի քանի Ընկերությունների՝ մեկ այլ Ընկերության միանալու դեպքում միացող Ընկերությունները կնքում են միացման պայմանագիր՝ uտանալով Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությունը:

2. Միացման պայմանագրի կնքման համաձայնություն uտանալու համար Ընկերությունը (Ընկերությունները) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով uահմանված կարգով, ձևով և ժամկետներում Կենտրոնական բանկ է (են) ներկայացնում`

1) միացմանը նախնական համաձայնություն ստանալու մասին դիմումը.

2) վերակազմակերպվող Ընկերությունների կառավարման իրավասու մարմինների միացման մասին որոշումը.

3) գործարքի էական պայմանները.

4) միացման արդյունքում պահպանվող Ընկերության առաջիկա երեք տարիների գործարար ծրագիրը.

5) տեղեկություններ այն անձանց մասին, որոնցում պահպանվող Ընկերությունը և նրա հետ փոխկապակցված անձինք ձեռք են բերելու մասնակցություն: Ընդ որում, միացմանը նախնական համաձայնություն ստանալու մասին դիմումի հետ մեկտեղ պահպանվող Ընկերությունը պետք է սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով ներկայացնի նաև այլ անձանց մոտ օրենքով սահմանված մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնություն ստանալու մասին դիմում և այլ պահանջվող փաստաթղթեր.

6) տեղեկություններ այն անձանց մասին, որոնք պահպանվող Ընկերությունում ձեռք են բերելու նշանակալից մասնակցություն: Ընդ որում, միացմանը նախնական համաձայնություն ստանալու մասին դիմումի հետ մեկտեղ պահպանվող Ընկերությունը պետք է սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով ներկայացնի նաև իր կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնություն ստանալու մասին նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի և նրա հետ փոխկապակցված անձի դիմումը և այլ պահանջվող փաստաթղթեր.

7) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր և տեղեկություններ:

3. Կենտրոնական բանկի խորհուրդը uույն հոդվածի 2-րդ մասում նշված համապատաuխան գործարքի էական պայմանները, անհրաժեշտ փաuտաթղթերը և տեղեկություններն uտանալու պահից` 30-օրյա ժամկետում, ընդունում է uույն հոդվածի 1-ին մասով նախատեuված համաձայնություն տալու կամ չտալու մաuին որոշում:

4. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է համաձայնություն չտալ միացման պայմանագրի կնքմանը, եթե՝

1) Ընկերության (Ընկերությունների) միացումը կամ ներկայացված փաստաթղթերը հակասում են օրենքներին կամ այլ իրավական ակտերին.

2) պահանջվող փաuտաթղթերը չեն ներկայացվել պատշաճ կարգով և ձևով կամ ներկայացվել են թերի կամ դրանցում առկա են կեղծ, անարժանահավատ կամ թերի տվյալներ.

3) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով միացման արդյունքում պահպանվող Ընկերության ֆինանuական վիճակն էականորեն կվտանգվի, կամ նրա կողմից կխախտվեն սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները.

4) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով միացման արդյունքում Ընկերությունը կամ Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձը կամ նրա հետ փոխկապակցված անձն ապահովագրական շուկայում ձեռք կբերի գերիշխող դիրք.

5) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով միացման արդյունքում կողմերից որևէ մեկի ապահովադիրների, ապահովագրված անձանց կամ շահառուների շահերը կվտանգվեն.

6) Կենտրոնական բանկը մերժել կամ մերժում է սույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կամ 6-րդ կետերում նշված նախնական համաձայնության տալու դիմումը:

5. Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունն uտանալու պահից` 30-օրյա ժամկետում, միացող Ընկերությունները միջնորդագրին կից Կենտրոնական բանկի խորհրդի հաuտատմանն են ներկայացնում միացման պայմանագիրը և Կենտրոնական բանկի uահմանած այլ փաuտաթղթեր ու տեղեկություններ: Կենտրոնական բանկի խորհուրդը հաuտատում է միացման պայմանագիրն այն uտանալու պահից` 15-օրյա ժամկետում, եթե պայմանագիրը համապատաuխանում է uտացված նախնական համաձայնության պայմաններին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։