Հոդված 96.3. Ընկերության և բաժնետիրոջ միջև տեղեկությունների փոխանակումն անվանատերերի միջոցով
Հոդված 96.3. Ընկերության և բաժնետիրոջ միջև տեղեկությունների փոխանակումն անվանատերերի միջոցով
1. Այն դեպքում, երբ բաժնետերերի (անվանատերերի) ռեեստրում նշված է արժեթղթերի անվանատերը, ապա սույն օրենքի համաձայն՝ ընկերության կողմից բաժնետիրոջը տրամադրման ենթակա բոլոր տեղեկությունները, մասնավորապես` ծանուցումները, տեղեկացումները, քվեաթերթիկները, հաշվետվությունները, ընկերությունը տրամադրում է տվյալ բաժնետիրոջը ներկայացնող անվանատիրոջը:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկությունները սույն հոդվածի 1-ին մասում նշված անվանատիրոջը փոխանցելու պահից ընկերությունը համարվում է նշված տեղեկությունները բաժնետիրոջը փոխանցելու իր պարտականությունը կատարած:
3. Սույն օրենքի համաձայն՝ բաժնետիրոջ կողմից ընկերությանը տրամադրման ենթակա բոլոր տեղեկությունները բաժնետերն իրավունք ունի տրամադրելու տվյալ բաժնետիրոջը ներկայացնող անվանատիրոջ միջոցով:
4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված տեղեկությունները սույն հոդվածի 3-րդ մասում նշված անվանատիրոջ կողմից ընկերությանը փոխանցելու պահից բաժնետերը համարվում է նշված տեղեկություններն ընկերությանը փոխանցելու իր պարտականությունը կատարած: