Հոդված 1
Հոդված 1.
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» 2025 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-285-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1․ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան (այսուհետ՝ Ակադեմիա) Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Կառավարության, հիմնադրած ինքնակառավարվող իրավաբանական անձ հանդիսացող ոչ առևտրային կազմակերպություն է, որի կազմակերպական-իրավական ձևի և կարգավիճակի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով և իր կանոնադրությամբ:»․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով․
«1․1. Ակադեմիան իր կազմում միավորում է Ակադեմիայի անդամներին (ակադեմիկոսներին և ասոցացված անդամներին), Ակադեմիայի գիտական բաժանմունքները, Ակադեմիայի աշխատակազմը, Ակադեմիայի պատվավոր և արտասահմանյան անդամներին և հանրային գիտական կազմակերպությունների պատվավոր առաջատար և պատվավոր գլխավոր գիտաշխատողներին:»․
3) 4-րդ մասի «Ակադեմիայի կանոնադրությունը, ներառյալ կառավարման և գործունեության առանձնահատկությունները և Ակադեմիայի անդամների ընտրության կարգը, հաստատում է Կառավարությունը» բառերը փոխարինել «Ակադեմիայի կանոնադրությունը հաստատում է Կառավարությունը: Ակադեմիայի կանոնադրությունը ներառում է նաև կառավարման և գործունեության առանձնահատկությունները և Ակադեմիայի անդամների ընտրության կարգը» բառերով․
4) 5-րդ մասի 2-րդ կետից հանել «հոգաբարձուների խորհուրդը` Ակադեմիայի» բառերը․
5) 13-րդ մասի «Ակադեմիան» բառից հետո հանել «, որպես հիմնադրամ,» բառերը: