Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-05-21-ից մինչև 2022-05-29։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲԱԶԱՆ

Հոդված 28. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսատնտեսական գործունեությունը

գործել է մինչև 2022-05-29Բացել ARLIS-ում

Հոդված 28. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսատնտեսական գործունեությունը

1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսատնտեսական գործունեությունն իրականացվում է օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան:

2. Նախադպրոցական կրթության և խնամքի ծառայությունների ֆինանսական ծախսերը և ֆինանսավորման արդյունքները փոփոխվում են՝ կախված երեխայի տարիքից, տրամադրվող խնամքի որակից, առանձին երեխաների անհատական կարիքներից, ծնողների զբաղվածության վիճակից և այլ հանգամանքներից։

3. Կրթության կազմակերպման համար լրացուցիչ պետական աջակցությունից ֆինանսավորման բարձրացված չափաքանակով օգտվում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող այն սաները, որոնք ունեն հետևյալ ֆունկցիաների միջին, ծանր և խոր խանգարումներ՝

1) ձայնի և խոսքի.

2) լսողական.

3) տեսողական.

4) ինտելեկտուալ (մտավոր) հետամնացություն ունեցող.

5) շարժողական։

4. Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար սահմանված ֆինանսավորման բարձրացված չափաքանակի սանդղակը՝ ըստ երեխայի կարիքի ծանրության աստիճանի, սահմանում է Կառավարությունը։

5. Նախադպրոցական ուսումնական հաստատության ֆինանսավորման աղբյուրներն են՝

1) հիմնադիրների հատկացումները.

2) պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների դեպքում՝ պետական բյուջեից հատկացումները.

3) համայնքի բյուջեն.

4) ծնողների (երեխայի օրինական ներկայացուցիչների) վճարումները, ֆիզիկական և իրավաբանական անձանց ներդրումները, հանգանակությունները և նվիրատվությունները.

5) միջազգային կազմակերպությունների կատարած ներդրումները.

6) օրենսդրությամբ չարգելված և սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ձեռնարկատիրական գործունեությամբ ստացված միջոցները.

7) օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ:

6. Նախադպրոցական կրթության ուսումնական հաստատությունները կարող են իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները.

1) լրացուցիչ կրթական, մարզաառողջարարական, ճամբարներում կազմակերպվող վճարովի ծառայություններ.

2) ստեղծել ռեսուրս-կենտրոններ՝ իրականացնել մասնագետների վերապատրաստման, խորհրդատվական դասընթացներ, վարել ծնողական կրթությանը միտված դասընթացներ և ծրագրեր.

3) կազմակերպել երեխայի տնային ուսուցում, դաստիարակություն և խնամք.

4) կազմակերպել ճկուն ռեժիմով երեխային սպասարկելու ծառայություններ․

5) կազմակերպել սաների երկարօրյա կամ շուրջօրյա ուսուցում և խնամք։

7. Պետական և համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների հաստիքացուցակները հաստատվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած օրինակելի հաստիքացուցակի և նորմատիվների հիման վրա:

8. Ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունների հաստիքացուցակները հաստատվում են իրենց կանոնադրությամբ սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։