Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-07-01-ից մինչև 2020-05-21։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Հոդված 28. Ծնողների կամ նրանց օրինական ներկայացուցիչների իրավունքները և պարտականությունները

գործել է մինչև 2020-05-21Բացել ARLIS-ում

Հոդված 28. Ծնողների կամ նրանց օրինական ներկայացուցիչների իրավունքները և պարտականությունները

1. Ծնողները կամ նրանց օրինական ներկայացուցիչները իրավունք ունեն՝

ա) ընտրելու նախադպրոցական ուսումնական հաստատությունը և երեխայի կրթություն ստանալու ձևը, այդ թվում` ուսուցումը ընտանիքում.

բ) երեխաների զարգացման, դաստիարակության և ուսուցման հարցերով դիմելու կրթության կառավարման համապատասխան մարմիններ.

գ) համապատասխան պետական մարմիններում պաշտպանելու իրենց երեխաների օրինական շահերը.

դ) մասնակցելու նախադպրոցական կրթության գործընթացին:

2. Ծնողները կամ նրանց օրինական ներկայացուցիչները պարտավոր են՝

ա) երեխաների մեջ սերմանել հարգալից վերաբերմունք հայրենիքի, ազգային, պատմական, մշակութային արժեքների նկատմամբ.

բ) նախադպրոցական տարիքի երեխաների համար ապահովել նախադպրոցական կրթություն ստանալու անհրաժեշտ պայմաններ.

գ) մշտապես հոգալ երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջության մասին, ապահովել պատշաճ պայմաններ երեխաների հակումների և ընդունակությունների զարգացման համար.

դ) հարգել երեխայի արժանապատվությունը.

ե) երեխայի մեջ դաստիարակել աշխատասիրություն, հարգալից վերաբերմունք ավագների, մայրենի լեզվի, ազգային ավանդույթների և սովորույթների, շրջակա միջավայրի նկատմամբ:

3. Երեխայի հաճախելը նախադպրոցական ուսումնական հաստատություն ընտանիքին չի ազատում նրան ընտանեկան միջավայրում դաստիարակելու, զարգացնելու և կրթելու պարտավորությունից:

Ծնողները կամ նրանց օրինական ներկայացուցիչները հասարակության և պետության առջև պատասխանատվություն են կրում երեխայի զարգացման, դաստիարակության և ուսուցման, ինչպես նաև նրա կյանքի, առողջության և արժանապատվության պաշտպանության համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։