Հոդված 21. Նախադպրոցական ուսումնական հաստատության կարգավիճակը, հիմնադրումը, վերակազմակերպումը և լուծարումը
Հոդված 21. Նախադպրոցական ուսումնական հաստատության կարգավիճակը, հիմնադրումը, վերակազմակերպումը և լուծարումը
1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունները կարող են լինել պետական, համայնքային ենթակայության և ոչ պետական:
2. Պետական և համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունները ոչ առևտրային կազմակերպություններ են:
3. Ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություններ են:
4. Նախադպրոցական ուսումնական հաստատության հիմնադիր փաստաթուղթը Կառավարության հաստատած օրինակելի կանոնադրության հիման վրա հիմնադրի (հիմնադիրների) հաստատած կանոնադրությունն է:
5. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների հիմնադրումը, վերակազմակերպումը և լուծարումը իրականացվում են օրենքով սահմանված կարգով:
(21-րդ հոդվածը խմբ. 05.03.25 ՀՕ-57-Ն)