Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-04-06-ից մինչև 2026-05-31։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2026-05-31-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 5 · ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 24. Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի լիազորությունները նախադպրոցական կրթության բնագավառում

գործել է մինչև 2026-05-31ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 24. Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի լիազորությունները նախադպրոցական կրթության բնագավառում

1. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը՝

1) մշակում և իրականացնում է նախադպրոցական կրթության բնագավառի պետական քաղաքականությունը.

2) մշակում և հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական հագեցվածության պետական նորմատիվները, ներառական և երեխայակենտրոն միջավայրի չափանիշները, ներառյալ՝ փափուկ գույքի, կոշտ գույքի, մարզագույքի, սարքավորումների օրինակելի և երեխաների տարիքային և զարգացման առանձնահատկություններից բխող նորմատիվները, այդ թվում` փափուկ գույքի, կոշտ գույքի, մարզագույքի, սարքավորումների օրինակելի նորմատիվները.

3) մշակում է նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը.

4) հաստատում է նախադպրոցական կրթական և նախադպրոցական ծառայությունների ծրագրերը.

5) մշակում և հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների ընտրության (նշանակման) կարգը.

6) մշակում և հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների, մանկավարժական աշխատողների և դաստիարակի օգնականի վերապատրաստման կարգը.

7) մշակում և հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների ղեկավարման իրավունքի (հավաստագրման) տրամադրման կարգը.

8) (կետն ուժը կորցրել է 14.06.23 ՀՕ-217-Ն)

9) երաշխավորում է կրթական ծրագրերից բխող ուսումնական նյութերը.

10) օրենքներով սահմանված կարգով նախադպրոցական կրթական ծրագրերի շրջանակներում իրականացնում է միջազգային համագործակցություն.

11) սահմանում է նախադպրոցական հաստատություններ սաների ընդունելության կարգը.

12) սահմանում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների անվանացանկը և պաշտոնների նկարագիրը.

13) հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում կրթական գործընթացի կազմակերպման համար գործածության ենթակա փաստաթղթերի անվանացանկը, ձևերը և վարելու կարգը.

14) (կետն ուժը կորցրել է 14.06.23 ՀՕ-217-Ն)

15) նախադպրոցական կրթության համակարգի արդիականացման և զարգացման նպատակով իրականացնում է փորձնական ծրագրեր.

16) մշակում և հաստատում է նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելները և դրանց ներդրման կարգը.

17) սահմանում է նախադպրոցական կրթական ծրագրերի (այդ թվում՝ այլընտրանքային, լրացուցիչ և նախադպրոցական ծառայությունների), ուսումնական նյութերի՝ նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին համապատասխանության փորձաքննության կարգը.

18) (կետն ուժը կորցրել է 05.03.25 ՀՕ-57-Ն)

19) մշակում և հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման պահանջներն ու ձևաչափը.

20) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ.

21) մշակում և հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգը.

22) սահմանում է նախադպրոցական ծրագրերի և ծառայությունների տևողությունը.

23) սահմանում է 0-6 տարեկան երեխաների կրթության և զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը.

24) սահմանում է համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը.

25) սահմանում է պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման, տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության ու տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին պետական բյուջեից հավելավճար տրամադրելու կարգերը.

26) հաստատում է մենթոր հաստատությունների ընտրության և մենթորական աշխատանքներ իրականացնողների գործառույթների սահմանման կարգը.

27) հաստատում է նախադպրոցական մանկավարժության, հոգեբանության և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատության կողմից իրականացվող մոդուլի երաշխավորման կարգը:

(24-րդ հոդվածը լրաց. 04.05.22 ՀՕ-126-Ն, փոփ., խմբ. 14.06.23 ՀՕ-217-Ն, խմբ., փոփ., լրաց. 05.03.25 ՀՕ-57-Ն)

(04.05.22 ՀՕ-126-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(14.06.23 ՀՕ-217-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։