Հոդված 9. Ուսումնական հաստատությունների կազմակերպական-իրավական ձևերը
Հոդված 9. Ուսումնական հաստատությունների կազմակերպական-իրավական ձևերը
1. Ուսումնական հաստատությունը կարող է ունենալ օրենքով սահմանված ցանկացած կազմակերպական-իրավական ձև:
2. Ուսումնական հաստատությունը կարող է գործել նաև կրթահամալիրի կազմում:
3. Սովորողների անվճար հանրակրթությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը հիմնադրում է ուսումնական հաստատություններ պետական ոչ առևտրային կազմակերպության կամ հիմնադրամի կազմակերպական-իրավական ձևով (այսուհետ նաև՝ պետական ուսումնական հաստատություն)։
4. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը հանդիսանում է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ մասնագիտացված ուսումնական հաստատությունների, ինչպես նաև տարածքային ու հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնների, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների լիազոր մարմինը:
5. Պետական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ոչ պետական ուսումնական հաստատության կանոնադրությունը հաստատում է հիմնադիրը` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած օրինակելի կանոնադրությունը։
6. Ոչ պետական ուսումնական հաստատության կանոնադրությունը չպետք է հակասի «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն օրենքի դրույթներին:
6.1. Ոչ պետական ուսումնական հաստատության կառավարման համակարգի առանձնահատկությունները սահմանվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ:
7. Ուսումնական հաստատությունը կարող է ունենալ կնիք, որի վրա նշվում է ուսումնական հաստատության անվանումը:
8. Պետական ուսումնական հաստատությունները անվանակոչվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:
(9-րդ հոդվածը փոփ. 13.04.11 ՀՕ-108-Ն, լրաց. 06.03.20 ՀՕ-101-Ն, 09.02.22 ՀՕ-35-Ն, խմբ. 24.10.25 ՀՕ-356-Ն)
(09.02.22 ՀՕ-35-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(24.10.25 ՀՕ-356-Ն օրենքն ունի անցումային դրույթ)