Հոդված 29. Հանրակրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները
Հոդված 29. Հանրակրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները
1. Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են`
1) հանրակրթության բնագավառում իրականացնում է պետական քաղաքականությունը.
2) հաստատում է հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգը.
3) հաստատում է հանրակրթության պետական չափորոշիչը.
3.1) սահմանում է այլընտրանքային (հեղինակային, փորձարարական և միջազգային) կրթական ծրագրերի փորձաքննության անցկացման, ճանաչման և հաստատման կարգը.
4) հիմնադրում է ուսումնական հաստատություններ.
5) հաստատում է պետական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունները.
6) հաստատում է պետական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության և տնօրենի նշանակման կարգը.
6.1) հաստատում է լիազորված մարմնի՝ պետական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումը իրավաբանական անձին պատվիրակելու կարգը.
6.2) հաստատում է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի տնօրենի ընտրության (նշանակման) կարգը.
7) հաստատում է այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայությունը խոչընդոտում է մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը.
8) սահմանում է պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման կարգը.
9) հաստատում է հիմնական և միջնակարգ կրթության ավարտական փաստաթղթերի ձևերը.
10) սահմանում է ուսումնական հաստատության և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը.
11) սահմանում է ուսումնական հաստատության աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները.
12) հաստատում է ուսումնական հաստատության ուսուցչի հերթական ատեստավորման կարգը.
12.1) սահմանում է հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման կարգը.
12.2) սահմանում է ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը.
12.3) սահմանում է ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգը.
12.4) հաստատում է կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը.
13) սահմանում է ուսուցիչների ատեստավորման և որակավորման տարակարգերի շնորհման, տարածքային և հանրապետական հանձնաժողովների ստեղծման և գործունեության կարգերը.
14) սահմանում է տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգը.
15) հաստատում է ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշներն ու իրականացման կարգը.
16) սահմանում է ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը, պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը.
17) սահմանում է պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման ենթակա ոչ պետական ուսումնական հաստատությանը ներկայացվող պահանջները և չափանիշները.
18) սահմանում է ուսումնական հաստատությունների լրացուցիչ ֆինանսավորման մրցույթի կարգը.
18.1) սահմանում է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը.
19) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
(29-րդ հոդվածը փոփ. 10.12.09 ՀՕ-228-Ն, խմբ., լրաց. 06.03.20 ՀՕ-101-Ն, 09.02.22 ՀՕ-35-Ն)
(09.02.22 ՀՕ-35-Ն օրենքն ունի անցումային դրույթ)