Հոդված 3.1. Կոնսիլիումը
Հոդված 3.1. Կոնսիլիումը
1. Կոնսիլիում կազմակերպելու որոշումը կայացնում է այն բժշկական կազմակերպության ղեկավարը, որտեղ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով գտնվում է պացիենտը` բուժող բժշկի նախաձեռնությամբ կամ պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր պահանջով:
2. Կոնսիլիումին կարող են մասնակցել այլ բժշկական կազմակերպությունների բժիշկներ:
3. Կոնսիլիումի եզրակացությունն ստորագրվում է կոնսիլիումի մասնակիցների կողմից, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասի, և մուտքագրվում պացիենտի բժշկական փաստաթղթերում։
4. Կոնսիլիումը կարող է իրականացվել նաև հեռաբժշկության միջոցով:
5. Բժշկական կազմակերպություններում կոնսիլիումի կազմակերպման կարգը հաստատում է լիազոր մարմինը:
(3.1-ին հոդվածը լրաց. 08.12.22 ՀՕ-537-Ն)
(08.12.22 ՀՕ-537-Ն օրենքն ունի անցումային դրույթ)