Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 9. Բուժաշխատողների ռեգիստրը
Հոդված 9. Բուժաշխատողների ռեգիստրը
1. Բուժաշխատողների ռեգիստրն ստեղծում և վարում է լիազոր մարմինը: Ռեգիստրի հիմնական նպատակը առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող ավագ, միջին բուժաշխատողների և կլինիկական օրդինատորների (կլինիկական ռեզիդենտների) վերաբերյալ տվյալների հավաքումը, հաշվառումը, պահպանումը, ուսումնասիրումը, վերլուծությունը, կանխատեսումը և օրենքով նախատեսված դեպքերում դրանց փոխանցումն ապահովելն է:
2. Ռեգիստրի ձևավորման և վարման կարգը հաստատում է Կառավարությունը:
(9-րդ հոդվածը փոփ. 11.04.24 ՀՕ-164-Ն)
(11.04.24 ՀՕ-164-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)