Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-11-12-ից մինչև 2025-12-25։Բացել գործող տեքստը
Գլուխ 9 · ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 44. Պետության բյուջետային նպատակային ֆինանսավորումը

գործել է մինչև 2025-12-25Բացել ARLIS-ում

Հոդված 44. Պետության բյուջետային նպատակային ֆինանսավորումը

1. Պետությունը բյուջետային նպատակային ֆինանսավորման միջոցով ապահովում է առողջապահության բնագավառի պահպանումը և զարգացումը, որի ծավալները որոշվում են բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերին համապատասխան:

2. Պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող՝ բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորման կարգը, բժշկական օգնության և սպասարկման և բժշկական պարագաների փոխհատուցման կարգը, տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ծավալները, պայմանագրային գումարների հաշվարկման, պայմանագրերում փոփոխությունների կատարման և ֆինանսավորման սկզբունքները, մատուցվող ծառայությունների գների հաստատման կարգը, պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը, բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող շահառուների շրջանակը, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման նպատակով բնակչության հերթագրման կարգը, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների փոխհատուցման կարգը, բժշկական սարքավորումների և գործիքների կենտրոնացված կարգով ձեռքբերման ու բաշխման կարգը, բժշկական կազմակերպություններում պետական պատվերի տեղադրման կարգը հաստատում է Կառավարությունը: Պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող՝ բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում պետության երաշխավորած անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման դեպքերում մատուցվող նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական ծառայությունների համար օգտագործվող ներպատվաստվող (իմպլանտացվող) բժշկական արտադրատեսակների ձեռքբերումն իրականացվում է արտադրողի կողմից ներկայացվող համապատասխանության հավաստագրի, ավտարիզացիոն նամակի (երաշխիքային-լիազոր նամակի) և ծագման սերտիֆիկատի առկայության դեպքում:

3. Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ծավալները, գները, արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման դեպքում համավճարների չափը, պետական մասնակցության չափը, դրանց հաշվարկման մեթոդաբանությունը, փոխհատուցման առանձնահատկությունները, այն վիճակների և հիվանդությունների ցանկերը, որոնց առկայության դեպքում բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով, հատուկ ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ցանկը, պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ ստուգումների, մշտադիտարկումների, դիտարկումների և փորձագիտության կարգը սահմանում է լիազոր մարմինը:

4. Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումն ու իրականացումը կատարվում են ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա, որոնց օրինակելի ձևը սահմանում է լիազոր մարմինը:

(44-րդ հոդվածը լրաց. 25.10.23 ՀՕ-325-Ն)

(25.10.23 ՀՕ-325-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։