Հոդված 44. Պետության բյուջետային նպատակային ֆինանսավորումը
Հոդված 44. Պետության բյուջետային նպատակային ֆինանսավորումը
1. Պետությունը բյուջետային նպատակային ֆինանսավորման միջոցով, որի ծավալները որոշվում են բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերին համապատասխան, ապահովում է առողջապահության բնագավառի պահպանումը և զարգացումը:
2. Պետությունը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և առողջության պահպանման և բարելավման ծրագրերին համապատասխան, իրականացնում է առողջության համընդհանուր ապահովագրության՝ իր պարտավորությունների շրջանակում նախատեսված ապահովագրավճարների վճարումը: Առողջության համընդհանուր ապահովագրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքով, առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտը կարգավորող այլ օրենքներով և իրավական ակտերով:
3. Պետությունը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և առողջության պահպանման և բարելավման ծրագրերին համապատասխան, ապահովում է կազմակերպման առանձնահատկություններով պայմանավորված բժշկական օգնության և սպասարկման առանձին տեսակների բնականոն գործունեության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացումը:
4. Կառավարությունը սահմանում է բժշկական արտադրատեսակներ կենտրոնացված կարգով ձեռք բերելու ու բաշխելու կարգը:
5. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում մատուցվող նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական ծառայությունների համար օգտագործվող ներպատվաստվող (իմպլանտացվող) բժշկական արտադրատեսակներ ձեռք բերելն իրականացվում է արտադրողի կողմից ներկայացվող համապատասխանության հավաստագրի, ավտարիզացիոն նամակի (երաշխիքային-լիազոր նամակի) և ծագման սերտիֆիկատի առկայության դեպքում:
(44-րդ հոդվածը լրաց. 25.10.23 ՀՕ-325-Ն, խմբ․ 17.12.25 ՀՕ-469-Ն, փոփ. 07.04.26 ՀՕ-136-Ն)
(25.10.23 ՀՕ-325-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(07.04.26 ՀՕ-136-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)