Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 39-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 39-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 39. Ոստիկանության ծառայողների սոցիալական ապահովության պետական երաշխիքները
1. Ոստիկանության ծառայողների սոցիալական ապահովության հարցերը կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքին համապատասխան, իսկ ոստիկանության գվարդիայի ծառայողների սոցիալական ապահովության հարցերը՝ նաև զինծառայողների սոցիալական ապահովության հարցերը կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
2. Ոստիկանության ծառայողները կարող են բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոտեկային վարկավորման պետական նպատակային ծրագրերից: Ոստիկանության ծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոտեկային վարկավորման պետական նպատակային ծրագրերից օգտվելու կարգը և պայմանները սահմանում է Կառավարությունը:
3. Ոստիկանության ծառայողները կարող են ապահովվել նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սոցիալական ապահովության այլ երաշխիքներով:»: