Հոդված 6. Օրենքի 31-րդ հոդվածում՝
Հոդված 6. Օրենքի 31-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. ««Գնումների մասին» օրենքով սահմանված՝ գնման գործընթացին մասնակցության արգելքի առերևույթ առկայության վերաբերյալ վարույթի հարուցման դեպքում վարույթ հարուցելու մասին որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է դիմողին, համապատասխան փոխկապակցված մասնակցին, «Գնումների մասին» օրենքով նախատեսված լիազորված մարմին և տվյալ գնման գործընթացը կազմակերպած պատվիրատուին:».
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հանձնաժողովն իրավասու է դիմողից պահանջելու տասնօրյա ժամկետում քննարկվող հարցի առնչությամբ ներկայացնել լրացուցիչ նյութեր, իսկ սույն գլխով նախատեսված համապատասխան պաշտոն զբաղեցնող անձից կամ «Գնումների մասին» օրենքով սահմանված՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, հանրային ծառայողների և «Գնումների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ե» ենթակետով ու Կառավարության կողմից «Գնումների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված մակարդակներում ներառված՝ պետության կողմից ստեղծված հիմնադրամների գործադիր մարմինների ղեկավարների կամ գործադիր մարմինների ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարների հետ փոխկապակցված մասնակցից՝ գրավոր պարզաբանում՝ դրան կցելով իր փաստարկների հիմնավորվածությունը հավաստող նյութեր:»: