Հոդված 7. Օրենքի 33-րդ հոդվածում՝
Հոդված 7. Օրենքի 33-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը «վարքագծի կանոնների խախտման առկայության կամ բացակայության մասին» բառերից հետո լրացնել «կամ «Գնումների մասին» օրենքով սահմանված՝ գնման գործընթացին մասնակցության արգելքի առկայության կամ բացակայության մասին» բառերով.
2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. ««Գնումների մասին» օրենքով սահմանված՝ գնման գործընթացին մասնակցության արգելքի առկայության կամ բացակայության մասին եզրակացությունն ընդունելու պահից եռօրյա ժամկետում ուղարկվում է դիմողին, համապատասխան փոխկապակցված մասնակցին, «Գնումների մասին» օրենքով նախատեսված լիազորված մարմին և տվյալ գնման գործընթացը կազմակերպած պատվիրատուին:»: