Հոդված 5. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 5. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների առերևույթ խախտում թույլ տված պետական պաշտոն զբաղեցնող անձի կամ համայնքի ղեկավարի կամ նրա տեղակալի կամ Երևան համայնքի վարչական շրջանի ղեկավարի կամ նրա տեղակալի պաշտոն զբաղեցնող անձի կամ վարքագծի կանոնի առերևույթ խախտում թույլ տված կամ շահերի բախման վիճակում առերևույթ հայտնված պետական պաշտոն զբաղեցնող անձի (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի) կամ համայնքի ղեկավարի կամ նրա տեղակալի կամ Երևան համայնքի վարչական շրջանի ղեկավարի կամ նրա տեղակալի պաշտոն զբաղեցնող անձի անունը, ազգանունը, որին վերաբերում է դիմումը, նրա զբաղեցրած պաշտոնը և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որտեղ անձը պաշտոն է զբաղեցնում, իսկ «Գնումների մասին» օրենքով սահմանված արգելքի առերևույթ խախտման վերաբերյալ դիմումների դեպքում՝ «Գնումների մասին» օրենքով սահմանված՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, հանրային ծառայողների կամ «Գնումների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ե» ենթակետով ու Կառավարության կողմից «Գնումների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված մակարդակներում ներառված՝ պետության կողմից ստեղծված հիմնադրամների գործադիր մարմինների ղեկավարների կամ գործադիր մարմինների ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարների հետ փոխկապակցված մասնակիցների անունը, ազգանունը կամ իրավաբանական անձի դեպքում` դրա լրիվ անվանումը, հասցեն (իրավաբանական անձի գտնվելու վայրը): Սույն կետի փակագծերում նշված բացառությունը չի տարածվում քննչական մարմինների ղեկավարների, նրանց տեղակալների և գլխավոր դատախազի տեղակալների վրա.»: