Հոդված 1. «Գնումների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-21-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 25-րդ և 26-րդ կետերով.
Հոդված 1. «Գնումների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-21-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 25-րդ և 26-րդ կետերով.
«25) շահերի բախում՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածով սահմանված իրավիճակի առաջացում.
26) փոխկապակցված մասնակից՝ մասնակից, որը հանդիսանում է՝
ա. սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կամ Կառավարության կողմից նույն մասով նախատեսված մակարդակներում ներառված՝ պետության կողմից ստեղծված հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարի (այսուհետ սույն հոդվածում՝ հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար կամ նրա ժամանակավոր պաշտոնակատար) ամուսինը, հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կամ հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարի կամ նրա ամուսնու զավակը (այդ թվում՝ որդեգրված), ծնողը (այդ թվում՝ որդեգրողը), քույրը, եղբայրը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված համատեղ բնակվող անձը,
բ. այն կազմակերպությունը, որում մասնակցության և (կամ) պայմանագրի հիման վրա սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանրային պաշտոն զբաղեցնող անձը կամ հանրային ծառայողը կամ հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարը կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարը կամ սույն կետի «ա» ենթակետում նշված անձը կամ վերջիններս միասին՝ հանրագումարային եղանակով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի տնօրինելու (այդ թվում՝ առք ու վաճառքի, համատեղ գործունեության պայմանագրի, հանձնարարության, լիազորագրի կամ այլ գործարքների միջոցով) դրա կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին, կանխորոշելու այդ կազմակերպության կողմից ընդունվող որոշումները (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները) և (կամ) տալու այդ կազմակերպության կողմից իր հիմնական գործունեությանն առնչվող պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ:»: