Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-05-18-ից մինչև 2020-02-22։Բացել գործող տեքստը

Հոդված 9. Հավաստագրման հանձնաժողովը

գործել է մինչև 2020-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 9. Հավաստագրման հանձնաժողովը

1. Հավաստագրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ձևավորված հանձնաժողովը:

Հանձնաժողովը բաղկացած է 7 անդամից, որում ընդգրկվում են`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացուցիչը.

2) ոլորտի զարգացման համար պատասխանատու՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ներկայացուցիչը.

3) պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ներկայացուցիչը.

3.1) հարկային և մաքսային ոլորտներում վարչարարություն իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ներկայացուցիչը.

4) ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների շահերը ներկայացնող միավորումների և ոչ առևտրային կազմակերպությունների երեք ներկայացուցիչ:

Հանձնաժողովի կազմում ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների շահերը ներկայացնող միավորումների և ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչների ընդգրկման կարգը և պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

2. Հանձնաժողովի նիստն իրավազոր է հանձնաժողովի բոլոր անդամների մասնակցության դեպքում, իսկ հանձնաժողովի անդամներից որևէ մեկի բացակայության դեպքում նիստը համարվում է չկայացած, և նշանակվում է նոր նիստ: Հանձնաժողովի անդամները կարող են օրենքով սահմանված կարգով լիազորել այլ անձանց իրենց անունից հանձնաժողովի նիստին մասնակցելու համար, ընդ որում, եթե հանձնաժողովի անդամը 2 անգամ անընդմեջ բացակայում է և չի լիազորում այլ անձանց իր անունից հանձնաժողովի նիստին մասնակցելու համար, ապա նշված հանգամանքը հանձնաժողովի նիստը չկայացած համարելու հիմք չէ:

3. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:

4. Հանձնաժողովի յուրաքանչյուր նիստի համար կազմվում է արձանագրություն: Արձանագրությունները ստորագրում են նիստին մասնակցած անդամները:

5. Հանձնաժողովի նիստերի հրավիրման և այլ ընթացիկ աշխատանքները կազմակերպում է հանձնաժողովի քարտուղարությունը: Հանձնաժողովի քարտուղարություն է հանդիսանում ոլորտի զարգացման համար պատասխանատու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

6. Հանձնաժողովը հավաստագրի տրամադրման կամ մերժման մասին որոշումը պարտավոր է ընդունել հավաստագրի տրամադրման մասին դիմումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում:

(9-րդ հոդվածը փոփ., լրաց. 01.03.17 ՀՕ-47-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։