Հոդված 16. ․ Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 16․ Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 26. Ծառայության ծառայողի համազգեստը և ծառայողական վկայականը
1. Ծառայության ծառայողի համար սահմանվում է համազգեստ, որի ձևը և կրելու կարգը սահմանում է վարչապետը, իսկ համազգեստ կրելու պարտականություն ունեցող ծառայողների շրջանակը և դեպքերը՝ Ծառայության պետը։
2. Ծառայությունում հանրային պաշտոն (բացառությամբ վարչական պաշտոնների) և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրվում է ծառայողական վկայական, որի ձևը, տրամադրելու, ոչնչացնելու, անվավեր ճանաչելու և կրելու կարգը հաստատում է Ծառայության պետը:»։