Հոդված 6. ․ Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13․1-13․3-րդ հոդվածներով․
Հոդված 6․ Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13․1-13․3-րդ հոդվածներով․
«Հոդված 13․1. Ֆիզիկական ուժի գործադրումը
1․ Ծառայության ծառայողն իրավունք ունի ֆիզիկական ուժ (այդ թվում՝ ձեռնամարտի հնարքներ) գործադրելու Ծառայության ծառայողի օրինական պահանջները չկատարելու կամ պարտականությունների կատարումը խոչընդոտելու յուրաքանչյուր դեպքում, եթե ոչ ուժային միջոցները չեն ապահովում Ծառայության ծառայողի վրա դրված պարտականությունների կատարումը։