Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-01-29-ից մինչև 2023-02-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · (գլուխը լրաց. 07.03.18 ՀՕ-143-Ն)

Հոդված 7.6. Վարչապետի սպասարկումը

գործել է մինչև 2023-02-01Բացել ARLIS-ում

Հոդված 7.6. Վարչապետի սպասարկումը

1. Վարչապետին սպասարկման նպատակով տրամադրվում են`

1) նստավայր Երևանում (հասցեն՝ Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1).

2) ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 3-րդ մասնաշենք).

3) պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ (հասցեն՝ քաղաք Սևան, Հրազդան գետի 4-րդ փողոց թիվ 50, Սևանի թերակղզու պետական ամառանոցի 3-րդ մասնաշենք).

4) հատուկ նշանակության ավտոտրանսպորտ.

5) հատուկ սարքավորված ինքնաթիռ և ուղղաթիռ:

2. Վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ:

3. Վարչապետը կարող է ամբողջությամբ կամ մասամբ հրաժարվել սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով և 2-րդ մասով նախատեսված սպասարկումից:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված սպասարկումից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք կարող են օգտվել վարչապետի որոշմամբ սահմանված կարգով:

5. Հանրապետության նախագահի նստավայրի արարողակարգային նշանակության դահլիճներից կարող է օգտվել նաև վարչապետը:

(7.6-րդ հոդվածը փոփ., լրաց. 22.11.18 ՀՕ-417-Ն)

(հոդվածը 23.12.22 ՀՕ-619-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ է մտնում նույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից` համաձայն նույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի)

(23.12.22 ՀՕ-619-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։