Գլուխ 2 · (գլուխը լրաց. 07.03.18 ՀՕ-143-Ն)
Հոդված 7.7. Այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպասարկումը
Հոդված 7.7. Այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպասարկումը
1. Ազգային ժողովի նախագահին և Սահմանադրական դատարանի նախագահին տրամադրվում է ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ:
1.1.
2. Վարչապետի որոշմամբ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կարող է տրամադրվել ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ:
3. Սույն հոդվածով նախատեսված բարձրաստիճան պաշտոնատար անձինք կարող են հրաժարվել սույն հոդվածով նախատեսված սպասարկումից:
(հոդվածը 23.12.22 ՀՕ-619-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ է մտնում նույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից` համաձայն նույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի)
(23.12.22 ՀՕ-619-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)