Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-01-29-ից մինչև 2023-02-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · (գլուխը լրաց. 07.03.18 ՀՕ-143-Ն)

Հոդված 7.2. Հանրապետության նախագահի սպասարկումը

գործել է մինչև 2023-02-01Բացել ARLIS-ում

Հոդված 7.2. Հանրապետության նախագահի սպասարկումը

1. Հանրապետության նախագահին սպասարկման նպատակով տրամադրվում են`

1) նստավայր Երևանում (հասցեն՝ Բաղրամյան 26).

2) ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 8-րդ մասնաշենք).

3) պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ (հասցեն՝ քաղաք Սևան, Հրազդան գետի 4-րդ փողոց թիվ 50, Սևանի թերակղզու պետական ամառանոցի 1-ին մասնաշենք).

4) հատուկ նշանակության ավտոտրանսպորտ:

2. Հանրապետության նախագահի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ:

(7.2-րդ հոդվածը փոփ. 22.11.18 ՀՕ-417-Ն)

(հոդվածը 23.12.22 ՀՕ-619-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ է մտնում նույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից` համաձայն նույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի)

(23.12.22 ՀՕ-619-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։