Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը «վաճառքի,», 6-րդ և 17-րդ կետերը «արտադրության,» բառերից հետո լրացնել «պահեստավորման,» բառով, իսկ նույն մասը՝ հետևյալ բովանդակությամբ 12.1-ին և 12.2-րդ կետերով.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը «վաճառքի,», 6-րդ և 17-րդ կետերը «արտադրության,» բառերից հետո լրացնել «պահեստավորման,» բառով, իսկ նույն մասը՝ հետևյալ բովանդակությամբ 12.1-ին և 12.2-րդ կետերով.

«12.1) էներգիայի պահեստավորում (պահեստավորում)՝ էլեկտրաէներգետիկական համակարգում արտադրված էլեկտրական էներգիայի վերջնական սպառման հետաձգում դրա արտադրման պահից ավելի ուշ պահի կամ արտադրված էլեկտրական էներգիայի վերափոխում էներգիայի այնպիսի ձևի, որը հնարավոր է կուտակել, այդ էներգիայի կուտակում և հետագայում այդ էներգիայի վերափոխում էլեկտրական էներգիայի կամ օգտագործում որպես այլ էներգակիր.

12.2) էներգիայի պահեստավորման ծառայությունից օգտվելու երաշխիք (էներգիայի պահեստավորման երաշխիք)՝ սույն օրենքով, ինչպես նաև պետություն-մասնավոր գործընկերություն գործարքներով սահմանված ժամկետներում և ծավալով էներգիայի պահեստավորման լիցենզիա ունեցող անձի մատուցած էներգիայի պահեստավորման ծառայության պարտադիր ձեռքբերման իրավունք, որը պաշտպանվում է սույն օրենքով, շուկայի կանոններով և պայմանագրերով: Սույն սահմանման իմաստով՝ լիցենզիա ունեցող անձի մատուցած էներգիայի պահեստավորման ծառայության ծավալ է համարվում էներգիայի այն առավելագույն քանակությունը, որը լիցենզիա ունեցող անձը, սույն օրենքի համաձայն, պարտավոր է և տեխնիկապես ունակ է պահեստավորելու ու հետագայում առաքելու էլեկտրաէներգետիկական համակարգ՝ անկախ այն հանգամանքից, թե տվյալ ժամանակահատվածում այդ կարողությունն օգտագործվել է մասնակիորեն, թե ամբողջությամբ, եթե պահեստավորման ծառայության չօգտագործումը պայմանավորված է էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կարգավարմամբ կամ հաղորդման կամ բաշխման ցանցերում առաջացած սահմանափակումներով.»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։